«Ատլետիկոն» հաղթեց «Բավարիային», «Ռոստովն» ու «ՊՍՎ»-ն ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում D խմբում կայացան «Ատլետիկո»-«Բավարիա» և «Ռոստով»-«ՊՍՎ Էյնդգովեն» հանդիպումները։

Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով․ հաղթական գոլի հեղինակ դարձավ Յաննիկ Ֆերեյրա-Կարասկոն։

«Ռոստովն» ու «ՊՍՎ»-ն հաղթողին չորոշեցին՝ խփելով երկուական գնդակ։ Ռուսական թիմից Դմիտրի Պոլոզը դուբլ ձևակերպեց, իսկ հյուրերի գոլերը խփեցին Դևի Պրոպերը և Լյուկ դե Յոնգը։

Երկրորդ տուրից հետո «Ատլետիկոն» ունի 6 միավոր և միանձնյա գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը, «Բավարիան» ունի 3 միավոր, իսկ «Ռոստովն» ու «ՊՍՎ»-ն՝ մեկական։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
D խումբ

«Ռոստով» – «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 2։2
Գոլերը՝ Պոլոզ 8՛, 37՛ – Պրոպեր 14՛, դե Յոնգ 45+2՛

«Ատլետիկո» – «Բավարիա»՝ 1։0
Գոլը՝ Ֆերերյա-Կարասկո  35՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Գրիզման 35՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում