«Նապոլին» հաղթեց «Բենֆիկային», «Բեշիքթաշը» ոչ-ոքի խաղաց «Դինամոյի» հետ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Նապոլին» 4։2 հաշվով հաղթեց «Բենֆիկային»։ Իտալական թիմից աչքի ընկան Մարեկ Համշիկը, Ակադիուշ Միլիկը և Դրիս Մերտենսը, իսկ «Բենֆիկայի» գոլերը խփեցին Գոնսալու Գուեդեշն ու Էդուարդո Սալվիոն։

B խմբում մյուս խաղում «Բեշիքթաշը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Կիևի «Դինամոյի» հետ։ Առաջին կեսում դաշտի տերերին առաջ մղեց Ռիկարդու Կուարեժման, իսկ հյուրերի պատասխան գոլը 65-րդ րոպեին խփեց 18-ամյա Վիկտոր Ցիգանկովը։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
B խումբ

«Նապոլի» – «Բենֆիկա»՝ 4։2
Գոլերը՝ Համշիկ 20՛, Մերտենս 51՛, 58՛, Միլիկ 54՛/11-մետրանոց – Գուեդեշ 70՛, Սալվիո 86՛

«Բեշիքթաշ» – «Դինամո Կիև»՝ 1։1
Գոլերը՝ Կուարեժմա 28՛ – Ցիգանկով 65՛

Այժմ «Նապոլին» 6 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը, «Բեշիքթաշն» ունի 2 միավոր, «Դինամոն» ու «Բենֆիկան»՝ մեկական։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում