Օբամեյանգը՝ Ռոնալդուին․ «Դու երջանկացրիր որդուս» (լուսանկար)

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը շնորհակալություն է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի՝ «Բորուսսիա»-«Ռեալ» հանդիպումից (2:2) հետո պորտուգալացի հարձակվողը մարզաշապիկը փոխանցել է Օբամեյանգի որդուն։

«Ռոնալդու՛, դու երջանկացրիր որդուս»,-«Instagram»-ի իր պաշտոնական էջում գրել է Օբամեյանգը և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում