Վենգեր․ Ինձ համար միշտ «Արսենալն» առաջնային է լինելու

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բազելի» նկատմամբ 2։0 հաշվով տոնած հաղթանակի և Անգլիայի հավաքականը գլխավորելու լուրերի մասին։

-Կարծում եմ՝ մենք որակյալ խաղ ցուցադրեցինք և հարմար հաղթանակ տոնեցինք։ Միայն ցավալի է, որ քիչ գոլեր խփեցինք։ Պետք է պահպանենք այսպես աշխատելու և ավելիին ձգտելու ցանկությունը, չէ՞ որ դեռ ոչինչ չենք նվաճել։

Անգլիայի հավաքակա՞նը․․․ Ես 100% կենտրոնացած եմ «Արսենալի» վրա։ Ինձ համար ակումբը միշտ առաջնային է լինելու։ Դա չի փոխվելու,-Վենգերի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում