Մոուրինյու․ Մատային վաճառելու մտադրություն չունեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը վաճառելու մտադրություն չունի:

-Մատան «Չելսիում» չէր համապատասխանում իմ պահանջներին, իսկ հիմա այլ իրավիճակ է։ Նրան վաճառելու մտադրություն չունեմ։ Այժմ Մատան ավելի արագ է, տեխնիկապես լավ պատրաստված, հիանալի փոխանցումներ է կատարում։ Դրանք հրաշալի որակներ են այն ֆուտբոլիստի համար, ով պետք է օգնի Զլատան Իբրահիմովիչին,-ասել է պորտուգալացի մասնագետը։

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Խուան Մատան մասնակցել է 5 խաղի, խփել է 2 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում