«Mundo Deportivo». Հայտնի է Ռոնալդուի նյարդային վիճակի պատճառը

Վերջին շրջանում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նյարդային և խաղերի ժամանակ ագրեսիվ պահվածքը դարձել է լրատվամիոցների քննարկման առարկա։

«Mundo Deportivo» պարբերականը, հղում կատարելով պորտուգալացի ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրի, գրում է, որ Ռոնալդուի նման պահվածքը պայմանավորված է մադրիդյան ակումբի ղեկավարության՝ պայմանագրի երկարաձգման հարցում կոնկրետ քայլեր չձեռնարկելով։

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ռոնալդուն անգլիական մի քանի ակումբներից, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդից», շահավետ առաջարկներ է ստացել։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև «Պարի Սեն Ժերմենը», սակայն Ռոնալդուն մերժել է բանակցելու բոլոր առաջարկները՝ վստահ լինելով, որ «Ռեալն» իրեն նոր պայմանագիր է առաջարկելու։ Այժմ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում, ինչն էլ նյարդայինացնում է Ռոնալդուին։

Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում