Եվրոպա լիգա․ Իբրահիմովիչի գոլի շնորհիվ «Ման․ Յունայթեդը» հաղթեց «Զարյային» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին հաղթանակը տոնեց Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում։

Մրցաշարի երկրորդ տուրում Ժոզե Մոուրինյուի թիմը հյուրընկալեց «Զարյային» և առավելության հասավ նվազագույն հաշվով․ միակ գոլը 69-րդ րոպեին խփեց Զլատան Իբրահիմովիչը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նոր է ապաքինվել վնասվածքից, ընդգրկված չէր «կարմիր սատանաների» հայտացուցակում։

A խմբի մյուս՝ «Ֆեներբախչե»-«Ֆեյենորդ» խաղում ևս արձանագրվեց մեկ գոլ․ 18-րդ րոպեին Էմենուել Էմենիկեի խփած գոլը հաղթական էր դաշտի տերերի համար։

Այս տուրից հետո «Ֆեներբախչեն» 4 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ֆեյենորդն» ունեն 3-ական միավոր, իսկ «Զարյան»՝ 1։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Զարյա»՝ 1։0
Գոլը՝ Իբրահիմովիչ 69՛

«Ֆեներբախչե» – «Ֆեյենորդ»՝ 1։0
Գոլը՝ Էմենիկե 18՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում