Տոտտի․ Հիմա ինձ ավելի լավ եմ զգում, քան 25 տարեկանում

«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Աստրայի» հետ խաղի (4:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Այդ խաղում 40-ամյա Տոտտին 2 գոլային փոխանցում կատարեց։

-Գոհ ենք խաղից։ Մեզ համար կարևոր էր ցույց տալ, թե որքան լավը և միասնական ենք մենք։ Ուրախ եմ, որ ճանաչվել եմ երկրպագուների վարկածով խաղի լավագույն ֆուտբոլիստ, բայց կարևորն այն է, որ թիմը համոզիչ հաղթանակ տոնեց։ Առաջին խաղակեսից հետո կատակում էի, որ հիմա ինձ ավելի լավ եմ զգում, քան 25 տարեկանում։ Այո, դա այդպես է։ Ես լավ մարզավիճակում եմ և 90 րոպե խաղալուց հետո էլ հոգնածություն չեմ զգում,-Տոտտիի խոսքը մեջբերված է «Sky Sport Italia»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում