Տալի հուշամրցաշար․ Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Երեկ տեղի ունեցան Տալի հուշամրցաշարի երրորդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: Տուրի մյուս պարտիաներում Յան Նեպոմնյաշչին առավելության հասավ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ, Անիշ Գիրին ուժեղ գտնվեց Եվգենի Տոմաշևսկուց, իսկ Շահրիյար Մամեդյարովը հաղթեց Բորիս Գելֆանդին:

Այսպիսով՝ երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Յան Նեպոմնյաշչին և Անիշ Գիրին, ովքեր վաստակել են 2,5-ական միավոր: Առաջատարներից կես միավորով ետ է մնում և երրորդ հորիզոնականում է ընթանում Վիշվանաթան Անանդը, իսկ Լևոն Արոնյանը վաստակել է 1,5 միավոր և կիսում է 4-7-րդ հորիզոնականները:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Յան Նեպոմնյաշչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում