«Լիվերպուլը» կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Սուոնսին» «Լիբերթի» մարզադաշտում հյուրընկալեց «Լիվերպուլին»։ Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Լերոյ Ֆերը։ Առաջին կեսում նոր գոլեր չարձանագրվեցին, իսկ երկրորդում հյուրերին հաջողվեց կամային հաղթանակի հասնել․ նախ 54-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Ռոբերտո Ֆիրմինյոն, ապա 84-րդ րոպեին Ջեյմս Միլներն անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանայինը։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 16 միավոր և դեռևս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորզոնականը, իսկ «Սուոնսին» 4 միավորով 17-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Սոունսի» – «Լիվերպուլ»՝ 1։2
Գոլերը՝ Ֆեր 8՛ – Ֆիրմինյո 54՛, Միլներ 84՛ / 11-մետրանոց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում