Թայսոն Ֆյուրին հայտարարեց կարիերան ավարտելու մասին

IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու որոշում է կայացրել։ Այս մասին բրիտանացի բռնցքամարտիկը գրել է «Twitter»-ի իր պաշտոնական էջում։

«Բռնցքամարտն ամենացավալի բանն է, ինչին ես մասնակցել եմ։ Ես մեծ եմ։ Ես ավարտում եմ կարիերաս»,-գրել է Ֆյուրին։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Թայսոն Ֆյուրիի վերջին դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել, քանի որ բռնցքամարտիկը թմրանյութեր է օգտագործել։ Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Թայսոն Ֆյուրին պետք է ռևանշ-մենամարտ անցկացներ ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ, ում հաղթել էր անցյալ տարվա նոյեմբերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում