Հնարավոր է՝ Արթուր Աբրահամը ռևանշ-մենամարտ անցկացնի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, հնարավոր է, ռևանշ-մենամարտ անցկացնի բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ:

«Bild» պարբերականը, հղում կատարելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին, գրում է, որ մենամարտը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 12-ին, Մոնտե Կարլոյում։ Սպասվում է, որ այս զույգի հաղթողն իրավունք կստանա WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտելու Ջիլբերտո Ռամիրեսի։

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին Արթուր Աբրահամի ու Մարտին Մյուրեյի առաջին մենամարտում մրցավարական որոշմամբ հաղթել է հայ բռնցքամարտիկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում