Նեյմար․ Ես և Մեսսին Սուարեսին առաջարկել ենք շիկահեր դառնալ

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը պատմել է, որ թիմակից Լիոնել Մեսսիի հետ Լուիս Սուարեսին առաջարկել են շիկահեր դառնալ։ Հիշեցնենք, որ Մեսսին մազերը ներկել է Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչից հետո, իսկ Նեյմարը՝ Օլիմպիական խաղերի եզրափակիչ հանդիպումից հետո։

-Ես դեռ Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ ընկերներիս խոստացել էի, որ եթե չեմպիոն դառնանք, մազերս կներկեմ։ Այնպես որ՝ պարզապես կատարել եմ խոստումս։ Ես և Մեսսին Սուարեսին առաջարկել ենք, որ նա էլ ներկի մազերը, սակայն Լուիսը հրաժարվեց,-Նեյմարի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում