Պակյաո․ Մեյվեզերին չեն հետաքրքրում երկրպագուները

Աշխարհի նախկին չեմպիոն Մեննի Պակյաոն կարծում է, որ Ֆլոյդ Մեյվեզերին մոտիվացնում են ոչ թե երկրպագուները, այլ գումար վաստակելու է ցանկությունը։

-Ես գիտեմ, որ երկրպագուները չեն հետաքրքրում Ֆլոյդին, նա միայն գումարի մասին է մտածում։ Ինձ հուզում է ոչ միայն գումարը։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ են երկրպագուները զգում մենամարտերիս ժամանակ, ինչ եմ ես նրանց տալիս։ Իհարկե, լավ է, երբ մենամարտիդ համար գումար ես ստանում, սակայն պետք է հիշել, որ ինչ-որ առումով պատասխանատվություն ես կրում երկրպագուներիդ երջանկության համար,-Պակյաոյի խոսքը մեջբերված է «Boxing Scene»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում