Նադալ․ Չեմ կարող խոսել Շարապովայի որակազրկումը կրճատելու որոշման մասին

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի ցանկացել մեկնաբանել Մարզական արբիտրաժային դատարանի (CAS)՝ Մարիա Շարապովայի որակազրկման ժամկետը կրճատելու որոշումը։

-Ես չեմ կարող ինձ այս թեմայի շուրջ խոսելու իրավունք վերապահել։ Կարծիք հայտնելու համար անհրաժեշտ է լավ տեղեկացված լինել, իսկ ես լիովին չեմ տիրապետում թեմային։ Ինձ համար սխալ է պնդումներ անել մի բանի վերաբերյալ, որում իրականում 100% վստահ չես։ Թեմայի վերաբերյալ կարծիք հայտնելու համար կան այլ մարդիկ, փորձագետներ։ Թող նրանք էլ որոշումներ կայացնեն և մեկնաբանեն։ Դա նրանց աշխատանքն է,-Նադալի խոսքը մեջբերված է «Tennis World»-ից։

Հիշեցնենք, որ CAS-ի որոշման համաձայն՝ Շարապովան, ով ավելի վաղ Թենիսի միջազգային ասոցիացիայի կողմից երկու տարով որակազրկվել էր մելդոնի նյութի օգտագործման համար, կարող է կորտ վերադառնալ 2017 թվականի ապրիլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում