Մովսիսյան․ Չեմ կարող ասել, թե ինձ շատ լավ եմ զգում

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Սպարտակին», նշել է, որ չնայած ոտնաթաթի վնասվածքին՝ շարունակելու է խաղալ։

-Չեմ կարող ասել, թե ինձ շատ լավ եմ զգում։ Մարզավիճակիս հետ կապված խնդիրներ կան, բայց դա ցավի արդյունք է։ Ես կարող եմ խաղալ՝ ցավ զգալով և հույս ունեմ, որ դրանից վիճակս չի բարդանա։ Կանոնավոր առաջնության ավարտին մնացել է երկու տուր։ Մենք պետք է հաղթենք այդ խաղերում, իսկ ես ցանկանում եմ ամեն ինչ անել թիմիս օգնելու համար,-Մովսիսյանի խոսքը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ MLS-ի ընթացիկ խաղարկությունում Յուրա Մովսիսյանը մասնակցել է 27 հանդիպման, խփել է 9 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում