Կադիմյանը չի մասնակցի Լեհաստանի հետ խաղին, Կորյանը միացել է հավաքականին

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած Հայաստան-Ռումինիա (0:5) հանդիպումից առաջ տեղի ունեցած նախավարժանքի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը վնասվածք է ստացել։

Հայաստանի ազգային հավաքականի բժշկական անձնակազմի զննության արդյունքում պարզվել է, որ Գեղամ Կադիմյանի վնասվածքը թույլ չի տա ֆուտբոլիստին մասնակցել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի՝ Լեհաստան-Հայաստան հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն՝ չմանրամասնելով վնասվածքի բնույթը։

Խաղին որակազրկման պատճառով չի մասնակցի նաև Գոռ Մալաքյանը։ Հայաստանի հավաքականին միացել է «ԲՄԱ Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը, ով Երևան է ժամանել երեկ երեկոյան։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում