Հայտնի է Մովսիսյանի՝ Սպարտակից ՌՍԼ տրանսֆերի արժեքը

Հայտնի է Մովսիսյանի՝ Սպարտակից ՌՍԼ տրանսֆերի արժեքը

2016 թվականի հունվարից ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը 2 օր առաջ դարձավ Յուտա նահանգը ներկայացնող ակումբի լիիրավ ֆուտբոլիստ:

ՌՍԼ-ը գնեց 29-ամյա հարձակվողի ամբողջական տրանսֆերը, սակայն պաշտոնական հայտարարության մեջ նշված չէր, թե այն որքան է արժեցել: «Transfermarkt»-ը հայտնում է հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար ամերիկյան ակումբը վճարել է 3 միլիոն եվրո:

Հավելենք, որ Մովսիսյանը 2016 թվականի ընթացքում MLS-ում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում