ՈւԵՖԱ-ն մերժել է բողոքը. «Լեգիա»-«Ռեալ» խաղը կանցկացվի առանց հանդիսականների

ՈւԵՖԱ-ն մերժել է բողոքը. «Լեգիա»-«Ռեալ» խաղը կանցկացվի առանց հանդիսականների

ՈւԵՖԱ-ի բողոքարկման հանձնաժողովը մերժել է «Լեգիային», որը բողոքարկել էր Դորտմունդի «Բորուսսիայի» հետ խաղից հետո կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը,- հայտնում է «abola.pt»-ն:

Լեհական թիմի երկրպագուների ռասիստական վանկարկումների, ճայթրուկների օգտագործման ու այն խաղադաշտ նետելու պատճառով ակումբը պատժվել է խմբային փուլի 4-րդ տուրի «Ռեալի» հետ տնային խաղն առանց հանդիսականների անցկացնելուն:

Բողոքարկման հանձնաժողովն այդ որոշումն ուժի մեջ է թողել: «Լեգիան» տուգանվել է նաև 80 հազար եվրոյով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում