«Չելսին» գերշահավետ պայմանագիր է կնքել «Nike»-ի հետ

«Չելսին» գերշահավետ պայմանագիր է կնքել «Nike»-ի հետ

«Չելսին» մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիր է կնքել «Nike» ընկերության հետ։ Ամերիկացիները լոնդոնյան ակումբին «adidas»-ից երկու անգամ ավելի շատ կվճարեն։

Գործարքն ուժի մեջ է մտնելու 2017-18թթ․ մրցաշրջանից։ «The Guardian»-ի հաղորդմամբ՝ կողմերը համագործակցելու են 15 մրցաշրջանի ընթացքում։ «Nike»-ը յուրաքանչյուր մրցաշրջանի համար կվճարի 66․3 մլն եվրո, ինչի արդյունքում «Չելսին» 2032 թվականին այս համագործակցությունից կունենա մոտ 995 մլն եվրո եկամուտ։

Հավելենք, որ «Չելսին» «adidas»-ի հետ համագործակցում էր 2006 թվականից, պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար լոնդոնյան ակումբը 44 մլն եվրո փոխհատուցում է վճարելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում