Հենդերսոնի գոլը ճանաչվել է ԱՊԼ-ում սեպտեմբեր ամսվա լավագույնը (տեսանյութ)

Հենդերսոնի գոլը ճանաչվել է ԱՊԼ-ում սեպտեմբեր ամսվա լավագույնը (տեսանյութ)

«Լիվերպուլի» կիապաշտպան Ջորդան Հենդերսոնի գոլը, որը նա խփել է «Չելսիի» դարպասը, ճանաչվել է սեպտեմբեր ամսվա ԱՊԼ-ի լավագույնը,- տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

26-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել հեռու տարածությունից կատարած գեղեցիկ հարվածով, որը հաղթանակ է պարգևել իր թիմին (2:1):

«Անկասկած, դա իմ կարիերայի ամենագեղեցիկ գոլերից մեկն է, եթե ոչ լավագույնը: Հենց գնդակը դիպավ ձախ ոտքիս, միանգամից հասկացա, որ կարող եմ գրավել դարպասը»,- ասել է անգլիացին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում