Ռոնալդինյոն զայրացրել է «Բարսելոնայի» եռյակին (ծաղրանկար)

Ռոնալդինյոն զայրացրել է «Բարսելոնայի» եռյակին (ծաղրանկար)

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն օրերս նշանակվել էր աշխարհում կատալոնական ակումբի դեսպան։

Աշխատանքի անցնելու առաջին օրը Ռոնալդինյոն պետք է ներկա լիներ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Բարսելոնա» – «Դեպորտիվո» (4։0) հանդիպմանը, սակայն բրազիլացին հանգստացել է ծովափում և լուսանկարներ հրապարակել սոցիալական ցանցերում։

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքն այս թեմայով է․ «Բարսելոնայի» հարձակման եռյակը՝ Մեսսին, Սուարեսը և Նեյմարը, բարկանում են Ռոնալդինյոյի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում