ATP-ն 6 շաբաթով որակազրկել է Կիրյոսին

ATP-ն 6 շաբաթով որակազրկել է Կիրյոսին

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) 6 շաբաթով որակազրկել է ավստրալացի Նիկ Կիրյոսին, – տեղեկացում է «Guardian»-ի լրագրող Սայմոն Կեմբերսը:

Նման պատժի պատճառ է դարձել Շանհայի Մասթերսի ժամանակ 21-ամյա թենիսիստի պահվածքը․ Ալեքսանդր Զվերևի հետ խաղի ժամանակ Նիկը վիճաբանություն է սկսել հանդիսականներից մեկի հետ: Նշվում է, որ եթե Կիրյոսը համաձայնի աշխատել մարզական հոգեբանի հետ, նրա որակազրկումը կկրճատվի 3 շաբաթով:

Ավելի վաղ ավստրալացին այդ միջադեպի համար տուգանվել էր 16 հազար դոլարով: 10 հազարը նա վճարելու է խաղի պայքարը շարունակելուց հրաժարվելու համար, 5 հազարը՝ վիճաբանության և 1500 դոլար ոչ մարզական պահվածքի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում