Մեսսին, մաֆիան, երկրպագուները՝ ընդդեմ Իկարդիի (ծաղրանկար)

Մեսսին, մաֆիան, երկրպագուները՝ ընդդեմ Իկարդիի (ծաղրանկար)

Վերջին օրերին «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի անունը սպորտային հանրության ուշադրության կենտրոնում է։

Նախ տեղեկատվություն տարածվեց, որի համաձայն՝ Իկարդիին չեմ հրավիրում Արգենտինայի հավաքական, քանի որ այդպես է ցանկանում Լիոնել Մեսսին, ապա լուրեր շրջանառվեցին, որ սիցիլիական մաֆիան Իկարդիի նախկին ընկերոջը՝ Մաքսի Լոպեսին առաջարկել է վրեժխնդիր լինել, քանի որ Մաուրոն իրենից «խլել» է կնոջը։ Հետո արգենտինացու վրա հարձակվեցին երկրպագուներն, ու ակումբի գործադիր տնօրեն Խավիեր Ձանետին կոչ արեց Իկարդիին զրկել ավագի թևկապից։

Այս պատմությունները ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման են․ բոլորը պայքարում են Իկարդիի դեմ, իսկ վերջինս պաշտպանում է կինը՝ Վանդա Նառան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում