«Շիրակն» առարկություն է ներկայացրել ՀՖՖ (տեսանյութ)

«Շիրակն» առարկություն է ներկայացրել ՀՖՖ (տեսանյութ)

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2016-17 թթ. խաղաշրջանի մրցումերի անցկացման» կանոնակարգի 20-րդ հոդվածի 5-րդ ենթակետը՝ «Շիրակն» առարկություն է ներկայացրել ՀՖՖ։ Այս մասին հաղորդում է Գյումրու ակումբի մամուլի ծառայությունը։

Առարկության պատճառը հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի՝ «Ալաշկերտ» – «Շիրակ» (1:1) հանդիպման 32-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալյանի կողմից արձանագրված կանոնների խախտումը և «Շիրակի» դարպասին 11-մետրանոց հարված նշանակելն են։

Մեջբերում վերոնշյալ հոդվածից. «Առարկությունը ակումբի կողմից ՀՖՖ գրավոր դիմում է, որը խաղը վերախաղարկելու նպատակ չունի և ուղղված է խաղին խոչընդոտող հանգամանքները վերացնելուն, մեղավոր անձանց պատժելուն և հետագայում նման խախտումներ թույլ չտալուն»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում