Լևոն Արոնյան․ Անհանգստանալու կարիք չկա

Լևոն Արոնյան․ Անհանգստանալու կարիք չկա

Այսօր համացանցում լուր էր տարածվել, որ Հայաստանի ուժեղագույն գրոստմայստեր Լևոն Արոնյանը կնոջ՝ Արիանա Կաոլիի հետ Իրանի Հանրապետության Դամավանդ լեռում անհետացել է: Որպես անհետացման պատճառ նշվել էր ձնաբուքը:

«Aysor.am»-ի հետ զրույցում շախմատիստը նշել է, որ իսկապես Իրանում են եղել, սակայն իրենց հետ ամեն ինչ կարգին է։

«Հիմա ամեն ինչ լավ է, մենք արդեն շատ լավ ենք։ Անհանգստանալու կարիք չկա», – վստահեցրել է Լևոն Արոնյանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արոնյանը կնոջ հետ մեկնել էր Իրան՝ բարձրանալու Դամավանդ լեռը: Բքի պատճառով Արոնյանն ու կինը կապից դուրս են եկել և շաբաթ օրվանից նրանց մասին որևէ մեկը տեղեկություն չի եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում