Խորամանկ Մոուրինյուն կրկին գործի դրեց «ավտոբուսը» (ծաղրանկար)

Խորամանկ Մոուրինյուն կրկին գործի դրեց «ավտոբուսը» (ծաղրանկար)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ։ «Կարմիր սատանաները» չտպավորեցին առջևի գծում և մեծ ուշադրությամբ գործեցին պաշտպանությունում, ինչի արդյունքում ո՛չ գոլ խփեցին, ո՛չ ընդունեցին։

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի այսօրվա աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ընտրած մարտավարության վերաբերյալ է․ պորտուգալացին պաշտպանությունում կրկին գործի է դրել «ավտոբուսը», որն ավելի շատ կիրառել է «Չելսիիում»։ Մրցակիցին շփոթեցնելու համար Մոուրինյուն պարզապես փոխում է ավտոբուսի գույնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում