Ռաուդ․ Կարծում եմ՝ «Ուրարտուն» առաջատարներից դեռ միավորներ կխլի

Ռաուդ․ Կարծում եմ՝ «Ուրարտուն» առաջատարներից դեռ միավորներ կխլի

Ռուսաստանի Սուպերլիգայի՝ «Սախալին» – «Ուրարտու» (81:69) հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Սախալինի» գլխավոր մարզիչ Էդուարդ Ռաուդը գովասանքով է խոսել երևանյան թիմի մասին։

-Մենք բարդ հանդիպում էինք ակնկալում, քանի որ «Ուրարտուն» նոր, նպատակներով թիմ է։ Նրանք հիանալի մարզիչ ունեն․ Աստված տա, ես Տիգրան Գյոկչյանի չափ տարբեր առաջնություններում հաղթանակներ տոնեմ։ Հասկանում էինք, որ մրցակիցը լուրջ է, իսկ արտասահմանցի խաղացողները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ։ Այս տղաները խաղացել են Ասիայում, Եվրոպայում, եղել են առաջատարներ։ Առաջնության մեկնարկն «Ուրարտուի» համար բարդ ստացվեց, բայց ես կարծում եմ՝ «Ուրարտուն» առաջատարներից դեռ միավորեր կխլի ինչպես տանը, այնպես էլ դրսում։

Ես գոհ չեմ մեր խաղից, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից։ Մենք միշտ ասում ենք, որ հաղթանակը կամ պարտությունը տարբեր հանգամանքների համադրության արդյունք է։ Այս անգամ տղաները չկատարեցին խաղի համար ծրագրածի 70%-ը։ Այստեղից էլ նման դժվարություններ առաջացան։ Տղաների հետ լուրջ խոսակցություն եմ ունենալու, քանի որ չենք կարող մեզ թույլ տալ նման ձևով սկսել հանդիպումները,-Ռաուդի խոսքը փոխանցում է «Սախալինի» մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում