Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կդառնա Արթուր Պետրոսյանը

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային ընտրանին,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և նոյեմբերի 1-ից Հայաստանի Արթուր Պետրոսյանի հետ, ով ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչն է, կկնքվի համապատասխան պայմանագիր:

Հիշեցնենք, որ Պետրոսյանը Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Բերնար Շալանդի օգնականն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում