NBA-ի գլխավոր մենեջերների վարկածով մրցաշրջանի ֆավորիտները

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ավանդական, ամենամյա հարցումն է անցկացրել բոլոր 30 ակումբների գլխավոր մենեջերների միջև, որոնք նշել են իրենց վարկածով առաջիկա մրցաշրջանի ֆավորիտներին:

Մենեջերները մրցաշրջանի ֆավորիտ են համարում «Գոլդեն Սթեյթին», որի չեմպիոնության օգտին քվեարկել են հարցվածների 69 տոկոսը: Մյուս 31 տոկոսը նախապատվությունը տվել են գործող չեմպիոն «Կլիվլենդին»:

NBA-ի 2016-17 մրցաշրջանի ամենաարժեքավոր բասկետբոլիստի (MVP) մրցանակի գլխավոր ֆավորիտ մենեջերները համարում են «Կլիվնենդի» առաջատար Լեբրոն Ջեյմիսն, ով ստացել է հարցվածների 46,7 տոկոս ձայները: Նշվածների թվում են եղել նաև «Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեսթբրուկը (23,3 տոկոս), նախորդ երկու մրցաշրջաններում այդ մրցանակին արժանացած «Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆեն Կարին (10), «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը (10), «Ուորիորզի» նորեկ Քևին Դյուրանտը (6,7) և «Ինդիանայի» թեթև հարձակվող Փոլ Ջորջը (3,3):

Բացի այդ, NBA-ի ակումբների ղեկավարները կազմել են առաջիկա մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Խաղարկողի դրքում նշվել է Ստեֆեն Կարին (մյուս խաղարկողների համեմատ 63,3 տոկոս ձայն), հարձակվողական պաշտպան՝ Ջեյմս Հարդենը (56,7), թեթև հարձակվող՝ Լեբրոն Ջեյմսը (76,8), ծանր հարձակվող՝ Էնթոնի Դևիսը (29) և կենտրոնական ԴեԱնդրե Ջորդանը (33,3):

Հետևեք մեզ նաև Telegram-ում