Բուֆֆոն․ Ոմանք ցանկանում էին իմ հուղարկավորությունը կազմակերպել (ծաղրանկար)

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Լիոնի» նկատմամբ տարած հաղթանակից (1։0) հետո պատասխանել է վերջին շրջանում իրեն քննադատողներին։

«Ոմանք ցանկանում էին իմ հուղարկավորությունը կազմակերպել, բայց ես դեռ ողջ եմ։ Բազմիցս առանց մեծամտության ասել եմ, որ իմ ամենամեծ քննադատը ես եմ։ Չեմ ցանկանում լսել մյուսներին և տեսնել մյուսների անարգանքը։ Վերջին շրջանում շատ հիմարություններ եմ լսել, և ընդամենը մեկ մեկնաբանությունն էր իրականությանը մոտ ՝ «Ես Բուֆֆոնից ավելին էի սպասում»: Դա այդպես է․ ես կարող եմ ավելի լավ խաղալ»,- ասել է Բուֆֆոնը:

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը Ջանլուիջի Բուֆֆոնի հայտարարության վերաբերյալ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում