Մոուրինյու․ Չեմ կարող հաստատել, որ վաղը Մխիթարյանը կխաղա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի հաստատել, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ֆեներբախչեի» հետ խաղին։ Այս մասին պորտուգալացի մասնագետն ասել է նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

-Մխիթարյանը բավականին երկար ժամանակ վնասվածք ուներ։ Հիմա նա ապաքինվել է, սակայն պետք է վերադառնա այն մակարդակին, որին բոլորս ծանոթ ենք։ Չեմ կարող հաստատել, որ նա վաղը կխաղա,- ասել է Մոուրինյուն։

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը խոսել է նաև Ուեյն Ռունիի մասին, ով վերջին խաղերին չի ընդգրկվում մեկնարկային կազմում։

-Ուեյնը տքնաջան աշխատում է, դրական է տրամադրված։ Նշանակություն չունի՝ Ռունին պահեստայինների՞ թվում է, թե՞ մեկնարկային կազմում․ մենք ամեն դեպքում նրա հետ հույսեր ենք կապում։ Վաղը նա կլինի հայտացուցակում։ Չեմ պատրաստվում խոսել կազմի մասին, միայն կասեմ, որ Լյուկ Շոուն խաղալու է,- նշել է Մոուրինյուն։

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեներբախչե» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 20-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։05-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում