Հայաստանը ներկայացուցիչներ կունենա «Corsican Circuit» հեղինակավոր մրցաշարում

Հոկտեմբերի 22-ին Բաստիայում կմեկնարկի «Corsican Circuit 2016», մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ: Հայաստանի Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Զավեն Անդրիասյանը և Տիգրան Ղարամյանը կմասնակցեն այս հեղինակավոր մրցաշարին։

Մրցաշարն անցկացվելու է երկու փուլով: Հիմնական մրցաշարում 1-12-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կնվաճեն նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի երկրորդ փուլի ուղեգրեր։ Այդ փուլում նրանց կմիանան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում