ԵԼ․ «Վիլյառեալը» ոչ-ոքի խաղաց «Անկարասպորի» հետ, «Ստյաուան»՝ «Ցյուրիխի» (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում L խմբի առաջատար «Վիլյառեալը» հյուրընկալվեց «Անկարասպորին» և ոչ-ոքի խաղաց։ Ռաուլ Ռուսեսկուի դուբլի շնորհիվ դաշտի տերերն առաջին խաղակեսում հաղթում էին 2։0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո մեկական գոլ խփեցին Ալֆրե Ն՛Դիայեն և Ալեշանդրե Պատոն։

Այս խմբի մյուս՝ «Ստյաուա» – «Ցյուրիխ» խաղում ևս հաղթող չեղավ․ թիմերը մեկական գոլ խփեցին։ 

Երրորդ տուրից հետո «Վիլյառեալը» 5 միավորով գլխավորում է L խմբի մրցաշարային աղյուսակը, «Ցյուրիխն» ու «Անկարասպորն» ունեն 4-ական միավոր, «Ստյաուան»՝ 2։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
L խումբ

«Անկարասպոր» – «Վիլյառեալ»՝ 2։2
Գոլերը՝ Ռուսեսկու 23՛, 24՛ – Ն՛Դիայե 55՛, Պատո 74՛
Հեռացում՝ Գյուվեն 53՛ 

«Ստյաուա» – «Ցյուրիխ»՝ 1։1
Գոլերը՝ Գոլուբովիչ 63՛ – Կոնե 86՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում