ԵԼ․ G, H, I խմբերի երրորդ տուրի արդյունքները (տեսանյութ)

Եվրոպա լիգայի երրորդ տուրում G խմբի երկու խաղերն էլ ավարտվեցին նույն՝ 2։2 հաշվով․ «Սելտան» ոչ-ոքի խաղաց «Այաքսի» հետ, «Ստանդարդը»՝ «Պանատինայկոսի»։

Այժմ «Այաքսը» 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սելտան» ունի 5 միավոր, «Ստանդարդը»՝ 2, «Պանատինայկոսը»՝ 1։

H խմբում Դոնեցկի «Շախտյորը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Գենտի» դարպասը, իսկ «Բրագան» ոչ-ոքի խաղաց «Կոնյասպորի» հետ։ Այս հանդիպումներից հետո «Շախտյորն» ունի 9 միավոր, «Գենտն» ու «Բրագան»՝ 4-ական, «Կոնյասպորը»՝ 1։

I խմբում Եվգենի Կոնոպլյանկայի գոլի շնորհիվ «Շալկեն» նվազագույն հաշվով հաղթեց «Կրասնոդարին», իսկ «Նիցան» նույն հաշվով առավելության հասավ «Ռեդ Բուլ Զալցբուրգի» նկատմամբ։ «Շալկեն» 9 միավորով առաջին տեղում է, «Կրասնոդարն» ունի 6 միավոր, «Նիցան»՝ 3, «Զալցբուրգը» միավոր չի վաստակել։

Եվրոպա լիգա, խմբային փուլ երրորդ տուր

G խումբ

«Ստանդարդ» – «Պանատինայկոս»՝ 2։2
Գոլերը՝ Էդմիլսոն 45+1՛ /11-մետրանոց, Բելֆոդիլ 82՛ – Իբարբո 12՛, 36՛

«Սելտա» – «Այաքս»՝ 2։2
Գոլերը՝ Ֆոնտաս 29՛, Օրելյանա 82՛ – Զիեշ 22՛, Յունես 71՛

H խումբ

«Շախտյոր» – «Գենտ»՝ 5։0
Գոլերը՝ Կովալենկո 12՛, Ֆերեյրա 30՛, Բերնարդ 46՛, Թայսոն 75՛, Մալիշև 85՛

«Կոնյասպոր» – «Բրագա»՝ 1։1
Գոլերը՝ Միլոշևիչ 9՛ – Հասան 55՛

I խումբ

«Ռեդ Բուլ Զալցբուրգ» – «Նիցա»՝ 0։1
Գոլը՝ Պլեա 13՛

«Կրասնոդար» – «Շալկե 04»՝ 0։1
Գոլերը՝ Կոնոպլյանկա 10՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում