ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆֆորդում» հյուրընկալեց «Ֆեյենորդին»։ Ժոզե Մոուրինյուի սաները, առանձնակի դիմադրության չհանդիպելով, 4։1 հաշվով հաղթանակ տոնեցին։

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Պոլ Պոգբան՝ անվրեպ իրացնելով Վոլկան Դեմիրելի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։ Ընդամենը 3 րոպե անց «Մանչեսթեր Յունայթեդը» ևս մեկ 11-մետրանոցի իրավունք ստացավ, որն այս անգամ իրացրեց Անտոնի Մարսյալը։ Խաղակեսի վերջնամասում «կարմիր սատանաները» երրորդ գոլը խփեցին․ արդեն խաղային իրադրությունից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Պոգբան։

Երկրորդ կեսում թիմերը մեկական գնդակ խփեցին․ նախ աչքի ընկավ Ջեսի Լինգարդը, ապա «կարմիր սատանաների» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին կրճատեց հաշվի տարբերությունը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած ապաքինվել է վնասվածքից, կրկին չէր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում։

A խմբի մյուս խաղում «Ֆեյենորդը» Նիկոլայ Յորգենսենի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Զարյային»։

Երրորդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ֆեյենորդն» ունեն 6-ական միավոր, «Ֆեներբախչեն» մնաց 4 միավորով, «Զարյան»՝ 1։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեներբախչե»՝ 4։1
Գոլերը՝ Պոգբա 31՛/ 11-մետրանոց, 45+1՛, Մարսյալ 34՛, Լինգարդ 48՛ – վան Պերսի 83՛

«Ֆեյենորդ» – «Զարյա»՝ 1։0
Գոլը՝ Յորգենսեն 55՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում