Դել Բոսկեն մերժել է 10 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն չինական ակումբ գլխավորելու առաջարկ է ստացել, սակայն մերժել է այն,- տեղեկացնում է «Marca»-ն:

«Կարող եմ հաստատել, որ առաջարկ եմ ստացել Չինաստանից: Խոսքը տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով աշխատանքի մասին է: Բայց ես այդպես էլ չհասկացա՝ դա չինակա՞ն ակումբ, թե՞ այդ երկրի հավաքականը գլխավորելու վերաբերյալ էր: Ճիշտն ասած ուշադրություն էլ չդարձրեցի այդ առաջարկին»,- ասել է 65-ամյա մասնագետը:

Ըստ երևույթին խոսքը գնացել է ակումբ գլխավորելու մասին, քանի որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Չինաստանի ընտրանու մարզիչ է դառնալու Մարչելո Լիպին:

Դել Բոսկեն Եվրո-2016-ից հետո հայտարարել էր մարզչական կարիերան ավարտելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում