Բուֆֆոն. «Միլանի» ու «Ինտերի» վաճառքը չինացիների՞ն. դա իտալական ֆուտբոլի պարտությունն է

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը մեկնաբանել է «Միլանի» ու «Ինտերի» բաժնետոմսերի վաճառքը չինացի ներդրողներին:

«Դա իտալական ֆուտբոլի պարտությունն է: Իտալիայի պարտությունը որպես պետություն, ավանդույթների կործանում, ընդհանրապես ամեն ինչ:

Բայց մենք արժանի էինք դրան: Մենք անկայուն ենք, մեր արյան մեջ բացակայում է ներգրավվածությունը: Պատմությունը դա միշտ ցույց է տվել»,- Բուֆֆոնի խոսքերն է մեջբերում «Reuters»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում