Դևիսը շարք է վերադարձել

«Նյու Օրլեանի» առաջատար Էնթոնի Դևիսը վերականգնվել է վնասվածքից: 23-ամյա ծանր հարձակվողը այսօր մասնակցել է «Օրլանդոյի» հետ ընկերական խաղին (111:114, Լ.Ժ.):

Դևիսը խաղահրապարակում անցկացրել է 37 րոպե, որոնց ընթացքում վաստակել է 33 միավոր, տիրել է 13 անդրադարձի և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Ամերիկացին վնասվածք էր ստացել «Հյուսթոնի» հետ նախամրցաշրջանային խաղում: Սպասվում էր, որ «Պելիկանսի» բասկետբոլիստը շարք կվերադառնա NBA-ի առաջին տուրի «Դենվերի» հետ մրցավեճում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում