Նոր մարզչի նշանակումից առաջ ծեծկռտուք «Մարսելի» ֆուտբոլիստների միջև

«Մարսելի» արդեն նախկին մարզիչ Ֆրանկ Պասսիի գլխավորությամբ անցած վերջին մարզումից հետո, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, թիմի ֆուտբոլիստներ Բունա Սարի ու Զինեդին Մաշաշի միջև լուրջ կոնֆլիկտ է տեղի ունեցել:

«L’Equipe»-ն գրում է, որ լարվածությունն արդեն զգացվելիս է եղել մարզման ժամանակ, երբ ֆուտբոլիստներից մեկը վիրավորել է մյուսին: Հետո նրանք հանդերձարանում սկսել են հարաբերություններ պարզել: Սարն ու Մաշաշը հասցրել են միմյանց մի քանի հարված հասցնել մինչև նրանց բաժանել են:

Երեկ հայտնի դարձավ, որ Ֆրանկ Պասսին լքել է ֆրանսիական թիմի ժամանակավոր մարզչի պաշտոնը: Ակումբի հետ լիարժեք պայմանագիր է ստորագրել Ռուդի Գարսիան, ով թիմին նախապատրաստելու է Լիգա 1-ի 10-րդ տուրում ՊՍԺ-ի հետ կայանալիք սկզբունքային հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Գարսիայի վերջին աշխատատեղը «Ռոման» էր, որտեղից նա պաշտոնանկ էր արվել նախորդ մրցաշրջանի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում