Եվրոպա լիգա. 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը կազմել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Լավագույն 11 ֆուտբոլիստների շարքում են հայտնվել հետևյալ խաղացողները․

Դարպասապահ – Սամիր Հանդանովիչ («Ինտեր»)։

Պաշտպաններ – Տերենս Կոնգոլո («Ֆեյենորդ»), Դանտե («Նիցա»), Յակուբ Բրաբեց («Գենկ»)։

Կիսապաշտպաններ – Եվգենի Կոնոպլյանկա («Շալկե»), Վիկտոր Ժուլիանո («Զենիթ»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարլոս («Շախտյոր» Դ.)։

Հարձակվողներ – Նիկոլա Կալինիչ («Ֆիորենտինա»), Գիյոմ Օարո («Յանգ Բոյզ»), Ռաուլ Ռուսեսկու («Օսմանլիսփոր»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում