«Ատլետիկոյի» ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն նոր համաձայնագիր է ստորագրել ակումբի հետ,- հայտնում է մադրիդիցիների պաշտոնական կայքը:

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Իսպանական թիմում 23-ամյա բելգիացին հանդես է գալիս 2015 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 11 խաղի, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում