«Չելսին» անհանգստացած է ակումբի 11-ամյա ֆուտբոլիստի հնարավոր հեռանալով

«Չելսին» մտադիր է ծայրահեղ միջոցների դիմել, որպեսզի ակումբում պահի 11-ամյա հարձակվող Էմրամ Սոգոլոյին:

«Telefoot»-ը գրում է, որ լոնդոնցիները ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված բոլոր ակումբներին նամակներ է ուղարկել, որոնցում զգուշացրել են, որ ֆրանսիացին մնալու է թիմում, ուստի այլևս հարկավոր չէ նրա խաղին հետևելու համար սկաուտներ ուղարկել:

Տաղանդավոր հարձակվողն իր խաղին ուշադրություն է դարձրել նրանով, որ ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» մինչև 13 տարեկանների թիմի կազմում անցկացրած 4 մրցավեճում դարձել է 11 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Նշվում է, որ Սոգոլոյի ծառայություններով ամենաշատը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում