Մոուրինյուն Դարմիանի տրանսֆերը վաճառելու համաձայնություն է տվել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն համաձայնել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել եզրային պաշտպան Մատեո Դարմիանից:

Ըստ «The Times»-ի տեղեկության՝ պորտուգալացի մասնագետը մտադիր է աջ պաշտպանի դիրքում օգտագործել Թիմոտի Ֆոնսու Մենսային, որի հետ երեկ նոր պայմանագիր է կնքվել:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որոնց համաձայն՝ Դարմիանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ինտերը» և իտալական այլ ճանաչված ակումբներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում