Հայաստանի հավաքականը կմասնակցի Աշխարհի առաջնության ընտրական փուլին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել՝ մասնակցելու Աշխարհի 2019 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլին,- հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ընտրական փուլի վիճակահանությունը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 10-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, իսկ հանդիպումները տեղի կունենան 2017 թվականի օգոստոսի 2-17-ը: 

Հուլիսին Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի համար սա Աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելու առաջին փորձն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում