Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները

Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Ֆուտզալի Եվրոպայի 2018 թվականի առաջնության ընտարական փուլի վիճակահանությունը:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի և Գերմանիայի հավաքականները: Նախնական փուլի խաղերը կկայանան հունվարի 23-ից փետրվարի 1-ը Լատվիայում: Հաջորդ՝ հիմնական փուլի ուղեգիր կվաստակեն միայն խմբերի հաղթողները:

Նախնական փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում Հայաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի, Ֆինլանդիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2017 թվականի ապրիլի 3-ից 12-ը Ռումինիայում: 

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ինչպես նախնական, այնպես էլ հիմնական փուլի հանդիպումների վերջնական ժամկետները կորոշվեն ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում