Աբիդալ․ Ռոնալդուի վնասվածքը Պորտուգալիային օգնեց չեմպիոն դառնալ

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը կարծում է, որ ամռանը կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ Ֆրանսիա – Պորտուգալիա խաղում պորտուգալացիները հաղթել են հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բացակայության շնորհիվ։

-Ֆրանսիայի հավաքականը լավ առաջնություն անցկացրեց, և եթե Ժինյակն օգտագործեր իր հնարավորությունը, մենք հիմա չեմպիոն կլինեինք։ Բախտը չժպտաց մեզ։ 

Ռոնալդուն վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը, և դա Ֆրանսիայի հավաքականի համար դարձավ խնդիր, իսկ Պորտուգալիայի համար՝ առավելություն։ Երբ Կրիշտիանուն հեռացավ խաղադաշտից, պորտուգալացիները սկսեցին ավելի հանգիստ խաղալ․ այլևս անհրաժեշտ չէր յուրաքանչյուր դրվագում փնտրել առաջատարին։ Առանց Ռոնալդուի թիմն այլ տրամադրություն ուներ։ Պայքարն ավելի անզիջում դարձավ, ինչին Ֆրանսիան պատրաստ չէր,- Աբիդալի խոսքը մեջբերել է «Grup 14»-ը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում Ռոնալդուն խաղադաշտից հեռացել է 25-րդ րոպեին, իսկ Պորտուգալիան նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել Էդերի՝ լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում