Գվարդիոլա․ Եթե Ագուերոն որոշի հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» դա կլինի իր որոշումը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել է շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ պաշտպան Վենսան Կոմպանին և հարձակվող Սերխիո Ագուերոն իր ծրագրերում տեղ չունեն։ Կոմպանին չէր ընդգրկվել Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում, իսկ Ագուերոն՝ մեկնարկային կազմում։

-Սերխիոն և Վենսանը «Մանչեսթեր Սիթիի» ապագայի մի մասն են։ «Բարսելոնայի» հետ խաղում Ագուերոյին պահեստայինների նստարանին էի թողել տակտիկական դասավորության պատճառով։ Նրա հետ խոսել եմ այդ թեմայով։ Եթե Ագուերոն որոշի հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» դա կլինի իր որոշումը։ Բայց եթե դուք (նկատի ունի լրագրողներին-խմբ․) որոշեք գրել, որ նա իմ ծրագրերում տեղ չունի, նախ զանգահարեք ինձ կամ ակումբի մամուլի ծառայություն։

Ինչ վերաբերվում է Վենսանին՝ նա լավ պաշտպան է, բայց մենք որոշել ենք դեռևս շատ չծանրաբեռնել նրան։ Շատերն ասում են, թե ես չեմ վստահում Սերխիոյին և Վենսանին, սակայն մամուլի ասուլիսների ժամանակ ինձանից կարող եք լսել ճշմարտությունը,- Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում