Կոնտե․ Մոուրինյուն արժանի է ջերմ ընդունելության

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գովասանքով է խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին։ Այս թիմերը մրցելու են Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում․ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 23-ին, «Սթեմֆորդ Բրիջում»։

-Մոուրինյուն մեծ դերակատարություն է ունեցել «Չելսիի» պատմությունում։ Նա այստեղ մեծ հաջողությունների է հասել, թիմը նրա հետ երեք անգամ չեմպիոն է դարձել։ Ժոզեն արժանի է ջերմ ընդունելության, քանի որ կրկնում եմ՝ ֆուտբոլիստների և մարզչական անձնակազմի հետ լավ պատմություն է կերտել։ Նա մնացել է թիմի երկրպագուների սրտերում։ 

«Մանչեսթեր Յունայթեդը» մեր մրցակիցն է, բայց միայն սպորտային տեսանկյունից։ Իհարկե, ես շատ եմ հարգում այս ակումբը և նրա մարզչին,- Կոնտեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում