Վենգեր․ Մենք ապրում ենք ջունգլիներում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Պրեմիեր լիգան համեմատել է ջունգլիների հետ։ Ֆրանսիացի մասնագետը նման հայտարարություն է արել առաջնության 9-րդ տուրի՝ «Միդլսբրոյի» դեմ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

-Մենք ապրում ենք ջունգլիներում, որտեղ յուրաքանչյուրը ցանկանում է ուտել մեզ։ Մենք պետք է զգոն մնանք, որպեսզի շարունակենք հաղթել։ Ամեն օր մենք պետք է պայքարենք ապրելու համար, քանի որ Պրեմիեր լիգան մյուս առաջնություններից տարբերվում է իր մրցունակությամբ և բոլոր թիմերի՝ հաղթանակի հասնելու ձգտումով,- ասել է Վենգերը։

Հավելենք, որ «Արսենալ» – «Միդլսբրո» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 22-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 18։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում